Գերմանիայի հեռուստաալիքներից մեկը «մայր» բառը փոխարինել է «ծննդաբերող անձ» արտահայտությամբ

Գերմանական ARD դաշնային հեռուստաալիքի Tagesschau լրատվական ծրագիրը ընտանիքի վերաբերյալ նոր օրինագծի մասին ռեպորտաժում «մայր» բառի փոխարեն օգտագործել է «ծննդաբերող անձ» արտահայտությունը, ըստ tert.am-ի՝ նշում է Bild-ը:

Ռեպորտաժը նվիրված էր փոփոխություններին, որոնք թույլ կտան ոչ միայն մորը, այլև մյուս ծնողին տասնօրյա արձակուրդ վերցնել նորածին երեխայի խնամքի համար:

Հեռուստաալիքի խմբագիրները նշել են, որ «մայրիկ» բառի փոխարինումը պայմանավորված է խտրականությունից խուսափելու անհրաժեշտությամբ, սակայն չեն նշել, թե կոնկրետ ում նկատմամբ կարող է խտրականություն դրսևորվել այս բառի կիրառմամբ։

Սակայն հանրության շրջանում շփոթության արդյունքում խմբագիրները ռեպորտաժի տեքստում ի վերջո ներառել են «մայր» բառը։

«Ծննդաբերող անձ» արտահայտությունն օրինագծում ներառված չէ։ Արտահայտությունն ընտրվել է այնպես, որ որևէ մեկի նկատմամբ խտրականություն չլինի», – Tagesschau-ի խմբագրականի պատասխանը մեջբերել է Bild-ը։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ   Մայիս »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930