Իրանը Հայաստանում նոր դեսպան կնշանակի

Սիրիայում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին առաջիկայում կնշանակվի Հայաստանում Իրանի դեսպան։

Նշվում է, որ շուտով Սոբհանին կգործուղվի Երևան՝ որպես Հայաստանի Հանրապետությունում Իրանի նոր դեսպան։

Գործակալությունը նաև հայտնում է, որ Սիրիայում Իրանի դեսպանի պաշտոնում էլ արդեն հաստատվել է Հոսեյն Աքբարիի թեկնածությունը։

Հայաստանում Իրանի դեսպանն այս պահին Աբբաս Բադախշան Զոհուրին է։

Տեսանյութեր

Լրահոս