Ֆիզկուլտուրայի և սպորտի ինստիտուտում ծեծի ենթարկված ամբիոնի վարիչը ՀՀ փոխոստիկանապետի հայրն է․ 24News
Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի եւ սպորտի ինստիտուտի Մանկավարժության եւ հոգեբանության ամբիոնի վարիչ Հարություն Բաբայանը, որը ծեծի էր ենթարկվել ուսանող Ալբերտ Նիկոլյանի կողմից, ՀՀ ոստիկանության պետի տեղակալ, ներքին զորքերի հրամանատար Հայկ Բաբայանի հայրն է: Այս մասին 24News-ին ասաց ինստիտուտի հանրային և ինստիտուցիոնալ հարաբերությունների բաժնի ղեկավար Աստղիկ Մարտիրոսյանը։
Ինչ վերաբերում է, թե ինչպես է տեղի ունեցել միջադեպը, Մարտիրոսյանն ասաց, որ այս մասով էթիկայի հանձնաժողովի հատուկ նիստ է նախատեսված։ «Էթիկայի հանձնաժողովում 3-օրյա ժամկետում հարցը լսվելու է։ Հանձնաժողովի նիստ գումարվելու մասին դեկանի կողմից արդեն համապատասխան զեկուցագիրը ներկայացվել է։ Հանձնաժողովի հատուկ նիստում միջադեպի մանրամասները կբացահայտվեն»,- եզրափակեց նա։