Գերմանական Լեոպարդ-2 տանկերը հասել են Ուկրաինա
Գերմանիայի կողմից որպես աջակցություն ուղարկված Լեոպարդ-2 18 հատ տանկերը հասել են Ուկրաինա: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով անվտանգային ոլորտի իր աղբյուրին:
Գերմանիան համաձայնել էր դեռ հունվարին մատակարարել տանկերը, որոնք համարվում են Արևմուտքի զինանոցում լավագույններից: Ըստ Կիևի՝ ծանր սպառազինության ուղարկումը կարող է վճռորոշ դեր ունենալ՝ Ռուսաստանի դեմ պայքարում, սակայն Մոսկվան դա համարում է վտանգավոր սադրանք:
Ըստ լրատվամիջոցի աղբյուրի՝ բացի այդ 18 տանկերից, Ուկրաինա են հասել նաև 40 գերմանական Marder տեսակի հետևակի մարտական մեքենաներ և 2 զրահահապատ մեքենաներ:
Նշվում է, որ Պորտուգալիայի նվիրաբերված 3 Լեոպարդ տանկերը նույնպես հասել են Ուկրաինա: