Մեդվեդևի կարծիքով՝ «Բայրաքթար»-ը շարքային ԱԹՍ է
Ոչ բոլոր արտասահմանյան անօդաչու սարքերն են կատարյալ, այդ թվում՝ թուրքական «Բայրաքթարը»:
Այս մասին ռուսական լրատվամիջոցներին տված հարցազրույցում ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը։
«Այն նույն «Բայրաքթար»-ը, որի մասին շատ է խոսվում, իրականում, արտառոց մի բան չէ։ Չի կարելի ասել, որ դա այդքան ֆանտաստիկ բան է»,- ասել է նա։
Միաժամանակ նա բարձր է գնահատել Կալաշնիկովի և հարակից ձեռնարկությունների արտադրած զինամթերքը («Կուբ», «Լանցետ» և այլն)։
«Մեզ անընդհատ ասում են, որ պատերազմում կիրառվողը իրանական ԱԹՍ է: Այդպես չէ, դա բացարձակապես ռուսական զինամթերք է՝ բարձր ճշգրտությամբ և համեմատաբար փոքր լիցքավորմամբ»,- պարզաբանել է Մեդվեդևը։
Որպես ռուսական ձեռնարկությունների առաջադրանք՝ նա անվանել է հարվածային անօդաչուների լիարժեք գծի ստեղծումը։