Ռուսաստանը` Իրանում ամենախոշոր արտասահմանյան ներդրող

Ռուսաստանը դարձել է Իրանում ամենախոշոր արտասահմանյան ներդրողը` ընթացիկ ֆինանսական տարում ներդնելով 2,76 միլիարդ դոլար: Այսօր Financial Times թերթում հրապարակված հարցազրույցում այս մասին հայտնել է Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարար Էհսան Խանդուզին։

«Մենք Ռուսաստանի հետ մեր հարաբերությունները բնութագրում ենք՝ որպես ռազմավարական, և համագործակցում ենք շատ ոլորտներում, հատկապես՝ տնտեսական ոլորտում: Չինաստանը և Ռուսաստանը մեր երկու հիմնական տնտեսական գործընկերներն են, և Իրանը նախատեսում է ընդլայնել նրանց հետ հարաբերությունները ռազմավարական համաձայնագրերի միջոցով», – հայտարարել Է նախարարը: Իրանի էկոնոմիկայի և ֆինանսների նախարարության գնահատումներով՝ այս ֆինանսական տարում երկրում օտարերկրյա ուղղակի ներդրումների ծավալը կազմել է 4,2 մլրդ դոլար, ներդրումների երկու երրորդը բաժին Է ընկել Ռուսաստանին։

Ինչպես նշել Է քաղաքական գործիչը, խոսքը հանքարդյունահանման, ինչպես նաև արդյունաբերության և տրանսպորտի ոլորտներում նախագծերի ֆինանսավորման մասին է։ Հունվարին Ռուսաստանի և Իրանի կենտրոնական բանկերի ներկայացուցիչներն ստորագրել են համագործակցության համաձայնագիր ֆինանսական և բանկային գործառնությունների պարզեցման շուրջ։

Ինչպես նշել է Խանդուզին, Թեհրանն այս հարցով բանակցություններ Է վարել ոչ միայն Մոսկվայի, այլև Պեկինի ու Անկարայի հետ։ Սակայն, ըստ քաղաքական գործչի, «տեխնիկական տեսանկյունից» առավել զարգացած է հենց իրանառուսական ֆինանսական ենթակառուցվածքը:

Տեսանյութեր

Լրահոս