Բաժիններ՝

Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել

Իրանի հյուսիսում 5,1 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է գրանցվել: Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը (EMSC):

Ըստ աղբյուրի՝ երկրաշարժի էպիկենտրոնը եղել է Գորգան քաղաքից 56 կմ դեպի հյուսիս, խորությունը՝ 40 կիլոմետր ։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չեն ստացվել։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս