Երկրի սպառազինությունն Էրդողանը դարձրել է ընտրարշավի գործիք. Bloomberg

Թուրքիայում փետրվարի սկզբին տեղի ունեցած երկրաշարժներից հետո մայիսի 14-ին կայանալիք համապետական ընտրությունները շարունակում են մնալ օրակարգում։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Միջազգային մամուլը, մասնավորապես Bloomberg պարբերականը, վերլուծություն է արել՝ անդրադառնալով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ազգային մարտական ինքնաթիռների բարելավվմանը մասնակցություն ունենալուն։

«Էրդողանն ընտրություններում հաջողելու համար ռեակտիվներ է օգտագործում» մեկնաբանությամբ Bloomberg-ը նաև նշել է, որ գալիք համապետական ընտրություններում 20 տարի իշխանության ղեկին եղած Էրդողանը նպատակ ունի երկարաձգել իր իշխանությունը և հույս ունի երկրի արագ սպառազինմանն ուղղված գործողություններն օգտագործել ի շահ դրան։

Ընտրություններում Էրդողանի ունեցած կարգավիճակի մասին Bloomberg պարբերականը տվել է հետևյալ գնահատականը. «Նա դիմակայում է ընդդիմադիր ուժերի մինչ այս պահը ձևավորված ամենամեծ դաշինքին, որը ճնշումները գնալով ավելանում են»:

Հիշեցնենք, որ մայիսի 14-ին Թուրքիայում տեղի կունենան նախագահական և խորհրդարանական ընտրություններ։ Թուրքիայի բարձրագույն ընտրական հանձնաժողովը հայտնել է, որ խորհրդարանական ընտրություններին կմասնակցի 36 կուսակցություն։ Ընդդիմադիր խոշորագույն դաշինքի առաջադրած նախագահի թեկնածուն քեմալականների «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն է։

Տեսանյութեր

Լրահոս