Թուրքիան որոշել է սկսել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Անկարան տեսել է Ֆինլանդիայի անկեղծ քայլերը ՆԱՏՕ-ին անդամակցելու համար Թուրքիայի առջև ստանձնած պարտավորությունների ուղղությամբ։ Էրդողանի խոսքերը մեջբերում է «ՌԻԱ Նովոստի»-ն։

Էրդողանը նաև հայտարարել է, որ Թուրքիան որոշում է կայացրել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի անդամակցության վավերացման գործընթացը սկսելու մասին։

Ինչ վերաբերվում է Շվեդիայի ՆԱՏՕ-ի անդամակցությանը, Էրդողանը նշել է, որ դա կախված կլինի Ստոկհոլմի հետագա քայլերից։

Տեսանյութեր

Լրահոս