Բաժիններ՝

Նոր Զելանդիայում դասերը հետաձգվել են ավելի քան 50․000 ուսուցիչների գործադուլի պատճառով

Նոր Զելանդիայի դպրոցների շուրջ 50 հազար ուսուցիչներ այսօր փողոց են դուրս են ելել՝ հայտարարելով համազգային գործադուլ, որը խոշորագույնն է դարձել 2019 թ.-ի մայիսից ի վեր: Այդ մասին հայտնում է «РИА Новости» գործակալությունը:

Հաղորդվում է, որ ըստ Նոր Զելանդիայի 1News հեռուստաընկերության՝ մոտավորապես 800 հազար դպրոցական հանգստյան օր է ստացել դասերի չեղարկման պատճառով։

Ուսուցիչները պահանջում են աշխատավարձի բարձրացում և աշխատանքային պայմանների բարելավում, քանի որ ներկայում ուսուցիչների և ուսումնական հաստատությունների այլ աշխատակիցների պակաս կա երկրում: Նոր Զելանդիայի ամենամեծ քաղաքում՝ Օքլենդում, ուսուցիչների բողոքի ակցիային մասնակցել է մինչև 9 հազար մարդ։

Նոր Զելանդիայի կրթության նախարար Ջեն Թինետին 1News-ի եթերում հայտարարել է, որ «շատ հիասթափված է» ստեղծված իրավիճակից։

Միևնույն ժամանակ ուսուցիչների ասոցիացիայի ղեկավար Քրիս Աբերքրոմբին ասել է, թե չի բացառում բողոքի հետագա ակցիաները, քանի դեռ կառավարությունը պատրաստ չէ համաձայնության գալ ուսուցիչների հետ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս