Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետևանքների՝ Նիկոլի և իր սպասարկու ոհմակի համար. Արմեն Աշոտյան

Արմեն Աշոտյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Ինչպես արդեն տեղյակ եք, գործող ոհմակն անցյալ շաբաթ ինձ թույլ չտվեց մասնակցել Եվրոպայի ամենախոշոր և իշխող քաղաքական ուժի՝ Եվրոպական ժողովրդական կուսակցության, կարևոր միջոցառմանը՝ Քաղաքական համաժողովին, որը տեղի է ունեցել Հելսինկիում՝ մարտի 9-10-ին:

Այդ հանգամանքը խիստ քննադատության էր արժանացել եվրոպական քաղաքական շրջանակների կողմից:

Մասնավորապես՝ ԵԺԿ Գլխավոր քարտուղար Թանասիս Բակոլասը իր պաշտոնական էջում խիստ քննադատել էր Հայաստանի իշխանությունների այս արարքը և եվրոպական քաղաքական վերնախավի այլ ներկայացուցիչներ նույնպես անընդունելի էին համարել ՀՀ գործող վարչակազմի վերաբերմունքը քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ:
(Տես այստեղ

Հիմա ուզում եմ ձեզ ներկայացնել մի փաստաթուղթ՝ այն գրավոր «հիմքը», որով ՔԿ համապատասխան քննչական խումբը՝ քննիչ Տ. Շոխոյանի ստորագրությամբ մերժել է իմ մասնակցությունը:

Ինչպես տեսնում եք գրությունից, ներկայացված միջնորդությունը մերժվել է, քանի որ քրեական վարույթով նախաքննությունը գտնվում է ակտիվ փուլում, ինտենսիվ կատարվող վարութային գործողությունների արդյունքում, իբրև թե, ակնակալվում են ստացվել տվյալներ, որոնք իրենց հերթին, կարող են հանգեցնել հրատապ և անհետաձգելի գործողությունների կատարման անհրաժեշտության, նշված ժամանակահատվածում և այդ թվում՝ իմ մասնակցությամբ:

Այսօր մարտի 13-ն է, և ուզում եմ ձեզ տեղեկացնել, որ նշյալ ժամանակահատվածում ինձ հետ կապված և ոչ մի քննչականան, այդ թվում՝ «անհետաձգելի» գործողություն տեղի չի ունեցել, ինչը ևս մեկ անգամ ապացուցում է, որ ԵԺԿ Քաղաքական համաժողովին մասնակցելու նպատակով երկրից բացակայելու արգելքը ժամանակավորապես վերացնելու առնչությամբ միջնորդությունը մերժվել է բացառապես քաղաքական հիմքով:

Կրկին համոզվեք, որ որևէ օբյեկտիվ հիմք, որևէ հատուկ կարևորության գործողություն չկար, որ կխոչընդոտեր իմ հնարավոր մասնակցությանը, և ինձ արգելելու որոշման հիմքում ընկած է Նիկոլ Փաշինյանի անձնական որոշումը, որը փաթեթավորել է ծառայամիտ Քննչական կոմիտեի և իր համապատասխան աշխատակիցների նմանատիպ գրություններով:

Ավելորդ չէ հիշեցնել, որ համաշխարհային քաղաքական կարևոր իրադարձություններին մասնակցելն ինձ համար հնարավորություն է հերթական անգամ բարձրաձայնել Արցախին և Հայաստանին վերաբերող խնդիրները, ինչը ապացուցել եմ իմ ողջ քաղաքական կենսագրության ընթացքում. թե՛ փաստը, թե՛ իմ համեստ ուժերի շրջանակներում դրա արդյունավետությունը:

Ակնհայտ է, որ այսպիսի գործելաոճը պայմանավորված է թե՛ քաղաքական ընդդիմախոսների նկատմամբ Նիկոլ Փաշինյանի և իր ծառայամիտ հանցակիցների, ի դեմս ՝ ՔԿ-ի և իր աշխատախմբի վարած քաղաքականությամբ, թե՛ Արցախի և Հայաստանի շուրջ աշխարհաքաղաքական արկածախնդրության նոր ողբերգական արարով:

Այսպիսի լկտիությունը չի մնալու առանց քաղաքական հստակ հետեւանքների Նիկոլի եւ իր սպասարկու ոհմակի համար։

Ու սա սրանց գործած անբարոյականություններից նվազագույնն է։

Շարունակելի»։

Տեսանյութեր

Լրահոս