Բաժիններ՝

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերայի օրը հայտնի է

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանը ներկայացնող Բրյունետի երգի և տեսահոլովակի պրեմիերան տեղի կունենա մարտի 15-ին: Մրցութային երգը կոչվում է «Future Lover»:

«Այս ամիսներին անդադար աշխատել եմ, որպեսզի ստեղծեմ մի երգ, որն իրապես կարտահայտի իմ ես-ը թե՛ որպես արտիստ, թե՛ որպես անհատ: Հուսով եմ՝ երգը կդիպչի ձեր սրտերին»,- նշում է Բրյունետը:

«Եվրատեսիլ 2023» երգի մրցույթն այս տարի անցկացվելու է Լիվերպուլում. կիսաեզրափակիչները կկայանան մայիսին 9-ին և 11-ին, իսկ եզրափակիչը՝ մայիսին 13-ին: Հայաստանի պատվիրակը ելույթ կունենա երկրորդ կիսաեզրափակչի առաջին հատվածում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031