Բաժիններ՝

Բանգլադեշի մայրաքաղաքում պայթյուն Է որոտացել, կան զոհեր

Առնվազն ութ մարդ է զոհվել, ավելի քան 100-ը՝ վիրավորվել Բանգլադեշի մայրաքաղաք Դաքայում հինգհարկանի շենքում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։

Դեպքը տեղի է ունեցել ժամը 16:45-ին (Երևանի ժամանակով՝ 14.45-ին) քաղաքի հին հատվածում: Տեղում աշխատող ոստիկանությունը և հրշեջ ծառայությունը չեն կարողացել հստակեցնել պայթյունի բնույթը՝ նշելով, որ զոհերի թիվը կարող է ավելանալ, քանի որ որոնողափրկարարական աշխատանքները դեռ շարունակվում են:

Հրշեջ ծառայության տվյալներով՝ պայթյունից հետո շենքի բեկորներն ընկել են փողոց՝ վնասվածքներ հասցնելով հետիոտներին։ Տուժածները տեղափոխվել են Դաքայի բժշկական քոլեջի հիվանդանոց։ Տեղական հեռուստաալիքները հրապարակում են վիրավորներին դեպքի վայրից տարհանելու կադրեր. հրշեջները պատգարակներով նրանց վնասված շինությունից դուրս են բերում փողոց։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս