CCBE-ն իր մտահոգությունն է հայտնել ոստիկանության աշխատակիցների կողմից երկու փաստաբանների նկատմամբ կատարված բռնության վերաբերյալ
Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը (CCBE), որը ներկայացնում է 46 երկրների փաստաբաններին ու փաստաբանական միությունները, և նրանց միջոցով ավելի քան 1 միլիոն եվրոպացի իրավաբանների, իր մտահոգությունն է հայտնել փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ՝ ոստիկանության աշխատակիցների կողմից վերջերս կատարված ֆիզիկական և բանավոր ոտնձգության վերաբերյալ:
Ընդգծենք, որ ՀՀ փաստաբանների պալատը դիմել էր Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդին (CCBE)՝ կոշտ արձագանք և դիրքորոշում ստանալալու ակնկալիքով, քանի որ հիշյալ կառույցը մեծ ուշադրություն է դարձնում մարդու իրավունքների և օրենքի գերակայության հարգմանը և հատկապես մտահոգված է ամբողջ աշխարհում իրավապաշտպանների իրավիճակով:
ՀՀ փաստաբանների պալատի դիմումին ի պատասխան, հաղորդվում է, որ ուսումնասիրելով դեպքը և ՀՀ փաստաբանների պալատի կողմից ներկայացված դիմումը Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդը հասկանում է, որ փաստաբաններ Մարզպետ Ավագյանն ու Էմանուելը Անանյանը ոստիկանության բաժնում էին` պաշտպանելու իրենց պաշտպանյալների շահերը, ովքեր անչափահաս են և ովքեր պնդում էին, որ իրենց խոշտանգել և ծեծել են նույն ոստիկանները, ովքեր հարձակվել են և փաստաբանների վրա:
Ստորև ներկայացնում ենք նաև Եվրոպայի փաստաբանների և իրավաբանների միությունների խորհրդի (CCBE) պաշտոնական գրությունը և հայերեն լեզվով՝ ոչ պաշտոնական թարգմանությունը.



