«Գերիների հարազատները ճանապարհներ են փակել Շիրակում. իշխանությունները բիրտ ուժ են կիրառել, մասնավորապես՝ մասկեքով հատուկ նշանակության ջոկատների միջոցով»

Իրավապաշտպան Կարապետ Պողոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր ճանապարհներ են փակվել Շիրակի մարզում, մասնավորապես՝ Գյումրու կենտրոնական հատվածում, Գյումրի Երևամ Մ1 մայրուղու Ազատան հատվածում, Մարալիկում։

Բողոքողները գերիների հարազատներն են, մեկ տարի առաջ մարտական դիրքում այրվածքներից մահացած Պայլան Պողոսյանի ընտանիքի անդամները, ընկերները..

Ինձ ահազանգած քաղաքացիները նշում են, որ ճանապարհները բացելու համար իշխանությունները բիրտ ուժ են կիրառել, մասնավորապես՝ մասկեքով հատուկ նշանակության ջոկատների միջոցով։

Մանրամասները այժմ փորձում ենք ճշտել և հստակեցնել մեր անելիքները»։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մարտ 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Փետրվար   Ապրիլ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031