«Որևէ դատախազ իր գլխից ձեռք չի քաշել, որ վարչապետի նկատմամբ վարույթ սկսի». Արծվիկ Մինասյան

Այսօր ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովում  «Պետական գաղտնիքի մասին» և կից օրենսդրական փաթեթի վերաբերյալ քննարկման ժամանակ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանն ասաց, որ չափազանց կարևորելով պետական գաղտնիքի պաշտպանության դերն ու նշանակությունը մեր անկախ պետականության զարգացման գործում, այդուհանդերձ նախագիծը եղած խնդիրներին ինտիտուցիոնալ լուծումներ չի տալիս։

«Ավելին՝ ինստիտուցիոնալ լուծումներ չտալով հանդերձ, բացում է նոր դռներ և սահմանափակում է նոր մեխանիզմներով, որոնք էականորեն կարող են վնասել մեր պետականությանը։ Թեև ԱԱԾ տնօրենի տեղակալն ասում է, որ այն պաշտոնատար անձինք, որոնց տրվում է պետական գաղտնիքի թույլտվությունը՝ անցնում են բազմաթիվ ֆիլտրերով, անհասկանալի է, թե ինչ ֆիլտրի մասին է  խոսքը, երբ անձը կարող է նշանակվել վարչապետ, առանց որևէ պահանջի բավարարման։ Ընդամենը նախատեսված ՀՀ քաղաքացի լինելու, ընտրական իրավունք ունենալու պահանջներն են, որևէ այլ տեղեկություն, սահմանափակում այսօրվա օրենսդրությամբ նախատեսված չէ։ Հետևաբար, ցանկացած դեպքում ողջամիտ է այն կասկածը, որ ի վերջո հանրությունը, հանրության կողմից ընտրված ներկայացուցիչը՝ պատգամավորը, իրավունք պետք է ունենա պահանջելու և հավաստիանալու՝ արդյո՞ք երկրի ղեկավարը համապատասխանում է այս պահանջներին, թե՞ ոչ»,- նշեց Արծվիկ Մինասյանը։

Ընդդիմադիր պատգամավորի կարծիքով, օրենքի դրույթն այնպիսին պետք է լինի, որ չկասեցնի նույն իրավապահ մարմիններին  հարուցելու այդպիսի վարույթներ։

«Հիմա օրենքի դրույթի ձևակերպումն այնպիսին է, որ երբեք որևէ դատախազ չի համարձակվի ո՛չ վարչապետի, ո՛չ նախագահի, ո՛չ էլ ԱԺ նախագահի նկատմամբ նախաձեռնի քրեական վարույթ։ Եվ որևէ դատախազ իր գլխից ձեռք չի քաշել, որպեսզի ինքնուրույն սկսի նման վարույթ»,- ընդգծեց Արծվիկ Մինասյանը։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս