Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է. սա բացարձակ գիծ է. Բագրատ Սրբազան

«Արցախի Հանրապետության միջազգային ճանաչման հրամայականը» թեմայով գիտագործնական համաժողովի մեկնարկն Իմաստության աղոթքով ազդարարելուց հետո Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը փոխանցեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի ջերմ գնահատանքը և օրհնությունը համաժողովը նախաձեռնողներին: Ապա  հիշեցրեց, որ Վեհափառը տարբեր առիթներով   անդրադարձել է   այսօրվա իրականությանը, որն ընդհանուր առմամբ բնորոշում ենք՝ գողացված ուրախության իրականություն, խոցված իրականություն, միևնույն ժամանակ այն մնում է հույսի և վերականգնումի ճանապարհ ու իրականություն:

«Այս բոլոր ժամանակներում շատ պարզ կերպով, առանց այլ մեկնաբանությունների՝  հստակորեն նշվել և շեշտվել է՝ մեր ինքնության համար այսօր և ընդհանրապես, Արցախը և Արցախի ինքնորոշման իրավունքն  անսակարկելի է: Սա այն բացարձակ գիծն ու սահմանագիծն է, որից այն կողմ չենք կարող անցնել ուղղակիորեն: Արցախի ինքնորոշման իրավունքն անսակարկելի է»,- հավելել է Տավուշի թեմի առաջնորդը:

Նրա խոսքով, մենք կոչված չենք վերջնականապես պարտվելու, այլ այդ պարտությունից սովորելու, վեր կանգնելու և կռելու, կերտելու մեր նոր հաղթանակները:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս