Հայաստանն աշխատում է Ադրբեջանի առաջարկների վրա՝ մերը կուղարկենք Ադրբեջան. Սարգիս Խանդանյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նորընտիր նախագահ Սարգիս Խանդանյանի գնահատմամբ՝ միջազգային կառույցներից տարբեր ներկայացուցիչների Հայաստան կատարած այցերը, հայ-ադրբեջանական հարաբերությունների վերաբերյալ վերջին շրջանի ակտիվությունը պայմանավորված են Հայաստանի արտաքին քաղաքականության նախաձեռնողականությամբ։

«Բոլոր ուղղություններով մենք աշխատում ենք, որպեսզի բոլոր առկա հիմնախնդիրները հասցեագրվեն։
Ինչ վերաբերում է բանակցություններին ու փաստաթղթերին, գիտեք, որ «խաղաղության պայմանագրի» տեքստի վերաբերյալ մի քանի փուլով առաջարկներ են կողմերը ներկայացրել իրար։ Բոլորովին վերջերս Ադրբեջանն է իր առաջարկները ներկայացրել Հայաստանին, Հայաստանն աշխատում է այդ առաջարկների վրա, և երբ պատրաստ լինեն մեր առաջարկները՝ կուղարկվի Ադրբեջան»,- խորհրդարանական ճեպազրույցների ժամանակ ասաց ՔՊ-ական պատգամավորը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս