Երևանի քաղաքապետարանի հերթական գործակարգավարական խորհրդակցությունը սկսվեց քաղաքապետ Հրաչյա Սարգսյանին՝ ծննդյան օրվա կապակցությամբ շնորհավորանքներով

Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Լևոն Հովհաննիսյանը բոլոր գործընկերների կողմից շնորհավորեց Հրաչյա Սարգսյանին՝ ցանկանալով պինդ առողջություն, ուժ և եռանդ և շատ հաջողություններ։

Հրաչյա Սարգսյանը շնորհակալություն հայտնեց, և քանի որ տեխնիկական խնդրի պատճառով ձայնն արձագանքում էր, կատակով հարցրեց․ «Տոնական ձա՞յն եք որոշել դնել»։

Ապա, շարունակելով խորհրդակցությունը, Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնեցին, որ Երևանում բնակիչների շրջանում շաբաթվա ընթացքում սննդային թունավորման դեպքեր չեն արձանագրվել։ Գրանցվել է աղիքային վարակի՝ 43, օդակաթիլային վարակի՝ 223, մանկական վնասվածքների՝ 83, քիմիական թունավորումների՝ 23 դեպք։

Մետրոպոլիտենից էլ հայտնեցին, որ հաշվետու ժամանակահատվածում փոխադրել է 453471 ուղևոր։

Կարդացեք նաև

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728