Խոշոր ավտովթար Արարատի մարզում. «Օպել»-ն ամբողջովին այրվել է. կա 5 վիրավոր
Այսօր՝ փետրվարի 18-ին, ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 02:40-ի սահմաններում Երևան քաքաղի բնակիչ, 35-ամյա Արսեն Բարսեղյանը, վարելով «Օպել Վեկտրա» մակնիշի ավտոմեքենան, Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում բախվել է Գեղարքունիքի մարզի Ձորագյուղ գյուղի բնակիչ, 25-ամյա Նարեկ Ավետիսյանի վարած «Վազ 21 140» մակնիշի 18 ՍL 403 համարանիշի ավտոմեքենային: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Վազ 21140»-ի ուղևորներ՝ 57-ամյա Գրիշա Ավետիսյանը, 54-ամյա Կարինե Ավետիսյանը, 22-ամյա Հռիփսիմե Բալեյանը, 2-ամյա Գրիշա Ավետիսյանը և վարորդը՝ Ն. Ավետիսյանը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վթարի հետևանքով «Օպել Վեկտրա»-ում առաջացել է հրդեհ, ինչի հետևանքով մեքենան ամբողջովին այրվել է: Վթարի վայր է ժամանել ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Արտաշատի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փաստի առթիվ Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արարատի մարզի քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: