Իսրայելի ներկայությունը ցանկացած տեղ նշանակում է պատերազմ. ՀՀ-ում Իրանի դեսպան

Այսօր  «Հայ-իրանական հարաբերությունները ընդհանուր շահերի համատեքստում» թեմայով քննարկման  ընթացքում ՀՀ-ում Իրանի արտակարգ և լիազոր դեսպան Աբբաս Բադախշան Զոհուրին  լրագրողի հարցին, թե  արդյո՞ք Ադրբեջան-Թուրքիա-Իսրայել եռյակի պրովոկացիոն քաղաքականության մեջ չի մտնում ադրբեջանական լրատվամիջոցի այն հրապարակումը, թե իբր Հայաստանը պատրաստվում է հարձակվել Բերձորի ու Կովսականի վրա, որին իբր պետք է օգնի Իրանի հեղափոխության պահապանների կորպուսի 30 զինվորական, պատասխանեց.

«Մենք միշտ մեր դիրքորոշումը բացահայտ արտահայտել ենք, որտեղ Իսրայելը ոտք է դնում, այնտեղ սադրանքներ են հրահրվում, ինչպես որ իրենք բռնագրավել են պաղեստինցիների տարածքը և նրանց դուրս են մղել իրենց բնօրրանից։ Իհարկե, նաև տեղյակ եմ, որ այդ տարածքներում կային հայկական եկեղեցիներ, որոնք Իսրայելի կողմից օկուպացվել են։ Այսինքն՝ Իսրայելի ներկայությունը ցանկացած տեղ նշանակում է, որ այնտեղ քաոս է սկսվելու։ Եթե այդ վայրերում գտնվող երկրները կողմնակից են այդ ամենին, ապա դրանց հանրագումարն ավելի վտանգավոր արդյունքների է հանգում։ 43 տարի է, Իսրայելն իր խարդավանքներով պայքարում է, որպեսզի վնասի Իրանին»,- նշեց ՀՀ-ում Իրանի դեսպանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս