«Փաշինյանն իր երեսփոխաններով փորձում է ԵՄ առաքելության մասին վաճառել հերթական սուտը». Հայկ Մամիջանյան

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի խոսքով՝ այն, ինչ հիմա տեղի է ունենում Հայաստանում, շատ հեշտ կարելի է բնորոշել՝ որպես ռեպրեսիաների նոր փուլ։

«Սա ունի երկու հիմնական պատճառ, առաջին պատճառը շատ պարզ է, Աննա Վարդապետյանը պետք է վաստակի այն, ինչի համար նշանակվել է այդ պաշտոնին, ինքն այդ պաշտոնին նշանակվել է ծառայելու համար Փաշինյանին՝ որպես  ռեպրեսիվ, բութ գործիք։ Հիշենք տիկին Վարդապետյանի՝ դեռևս Փաշինյանի օգնական ժամանակ եղած անօրինական գործունեությունը Ռուբեն Հայրապետյանի և իր որդու դեմ՝ նամակներով, բացահայտված ուղղորդումներ իրականացնելու, ցուցումներ տալու փաստը և մի շարք այլ փաստեր։ Թող ինքը գնա, երբ հետագայում իր դեմ քրեական գործեր կլինեն, այդ ժամանակ պատասխաններ կտա։

Երկրորդ պատճառը շատ ավելի վտանգավոր է՝ ցանկացած ժամանակ, երբ Հայաստանն ու Արցախը կանգնած են շատ վտանգավոր զարգացումների առջև, Հայաստանում սրվում են քաղաքական, շինծու քրեական գործերի բացումները։ Օրինակ կարող եմ բերեմ. նախագահ Սերժ Սարգսյանի դեմ հերթական քրեական գործը կարվեց 2020 թվականի հոկտեմբերի 5-ին, երբ ամբողջ հայությունը կանգնած էր Արցախի կողքին, իսկ նախագահ Սարգսյանը ֆիզիկապես գտնվում էր Արցախում։ Ահա այդ ժամանակ Փաշինյանի խմբակը գործ էր կարում նախագահ Սարգսյանի դեմ։ Սա ես ասում եմ բոլոր այն մարդկանց համար, ովքեր հաճախ խոսում են համերաշխության և այլնի մասին, սա է Փաշինյանի համերաշխությունը»,- խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց Հայկ Մամիջանյանը։

Նա նաև շեշտեց՝ երեկ որոշ շրջանակներ իրենց թույլ տվեցին տարածել այնպիսի ստեր, որոնք չեն համաձակվել ասել անգամ Վարդապետյանին. «Այսինքն՝ իրենք եղան Փաշինյանից ավելի Փաշինյան»։

Կարդացեք նաև

«Փորձեցին նախագահի հարցաքննվելու փաստը ներկայացնել ինչ-որ աբսուրդային լույսի ներքո։ Բոլոր այդ շրջանակները, բոլոր այդ մարդիկ, որոնք անհիմն թիրախավորում են իրական այս կամ այն ընդդիմադիր գործչին ու ուժին, նրանք ծառայում են Փաշինյանին։ Իսկ բուն տարածված տեղեկությունների հետ կապված՝ ես պիտի ասեմ, որ գլուխը պատին է տվել ցանկացած անձ, ով հանդգնի կասկածել նախագահ Սարգսյանի արժանապատվության և մարտական ընկերների կողքին կանգնելու հատկանիշների վրա»,- հավելեց նա։

Խոսելով Հայաստանում ԵՄ դիտորդական առաքելության մասին, որի վերաբերյալ երեկ ԱԺ-ում խոսեց նաև Նիկոլ Փաշինյանը, Հայկ Մամիջանյանը նկատեց՝ 2-3 ամիս է՝ Նիկոլ Փաշինյանը, ամբողջ կառավարությունը, բոլոր երեսփոխանները փորձում են հայ հասարակությանը վաճառել հերթական սուտը, թե «ԵՄ քաղաքացիական դիտորդները որ գան Հայաստան, ապա ամեն ինչ լավ է լինելու»։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս