Իշխանությունները երկիրը վերածել են տարածաշրջանային երկրների պոլիգոնի. Արգիշտի Կիվիրյան
«Ցանկացած երկրի անվտանգություն որոշում է այդ պահին երկրի իշխանությունը: Որևէ ընդդիմություն, խմբակ անկարող է որոշել և որևէ գործողություն ձեռնարկել՝ բարելավելու կամ ոչ բարելավելու երկրի անվտանգությունը:
Եթե դու իշխանություն չես, կարող ես գրել գեղեցիկ տեքստեր, հոյակապ ծրագրեր ներկայացնել, բայց դրանք երբեք կյանքի չեն կոչվի և որևէ ազդեցություն չեն ունենա»,- «Այսօրվա և վաղվա Հայաստանը. ի՞նչ ունենք և ինչի՞ն պետք է հասնել» քննարկման ժամանակ ասաց քաղաքական վերլուծաբան Արգիշտի Կիվիրյանը:
Ըստ նրա, ՀՀ-ում թիվ մեկ խնդիրը ներկայի և ապագան որոշելու համար՝ գործող իշխանությունների հետ կապված խնդիրն է:
«Քանի կան այս իշխանությունները՝ խոսել ապագայի մասին՝ անիմաստ է: Ավելի շուտ կարող ենք կանխատեսել, թե ինչպիսին կարող է լինել այդ ապագան: Այն կլինի շատ վատ:
Տեսնում ենք, որ այս իշխանությունները քայլ առ քայլ երկիրը վերածել են օբյեկտի, ոչ թե գերտերությունների բախման, այլ տարածաշրջանային երկրների պոլիգոնի»,- նշեց նա:
Մանրամասները՝ տեսանյութում