Բաժիններ՝

41-ամյա տղամարդը մի քանի անգամ օդ էր կրակել

Հունվարի 17-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնեց, որ մայրաքաղաքի Արտաշիսյան փողոցի 48 հասցեում կրակոցների ձայն է լսվում:

Հաղորդումը փոխանցվեց ոստիկանության Շենգավիթի բաժին, որտեղից էլ շտապ դեպքի վայր օպերատիվ խումբ մեկնեց: Մեկնեցին նաև Երևան քաղաքի վարչության ղեկավար անձնակազմը, քննիչ և փորձագետ:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների շնորհիվ պարզվեց, որ իր անվամբ հաշվառված գազային ատրճանակից մի քանի անգամ օդ էր կրակել 41-ամյա մի տղամարդ:

Դեպքի վայրում հայտնաբերվեցին հինգ պարկուճ և մեկ փամփուշտ: Հայտնաբերվեց նաև կրակող տղամարդը: Նա ձերբակալվեց և ներկայացվեց նախաքննական մարմին:

Նախաձեռնվել է քրեական վարույթ: Նշանակվել են փորձաքննություններ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս