Բաժիններ՝

Վրաստանում պատրաստվո՞ւմ են վերացնել Բիձինա Իվանիշվիլիին

Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի կառավարությունը տեղյակ չէ երկրի նախկին չինովնիկների կողմից վարչապետ Բիձինա Իվանիշվիլիին վերացնելու պլանների մասին: Այս մասին հայտարարել է կառավարական գրասենյակի մամուլի ծառայությունը.

«Մենք նմանատիպ որևէ բան չենք լսել, ո՛չ նախկինում, ո՛չ էլ հիման: Կարծում ենք, որ այդ մասին ավելի լավ կլինի հարցնել հենց Բատիաշվիլիին: Նա ավելի շատ բան գիտե, քան՝ մենք»:

Նշվում է, որ ռուսական մի շարք ԶԼՄ-ներ այսօր տեղեկատվություն են տարածել, թե Վրաստանի տեղեկատվական-հետախուզական բյուրոյի նախկին ղեկավար Իրակլի Բատիաշվիլիի տվյալներով՝ վրացի նախկին չինովնիկների խումբը պատրաստվում է վերացնել Իվանիշվիլիին:

Բատիաշվիլին հավելել է, որ այդ խմբի կազմում առկա են նաև ուժային կառույցների նախկին ներկայացուցիչներ, որոնց մի մասն այժմ գտնվում է արտասահմանում: Վրաստանի ՆԳՆ-ը դեռ չի մեկնաբանել այս ամենը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս