Միլադ Ռեզա Ա.-ն և Միլադ Համիդ Ա.-ն ներկայացել են ոստիկանություն
Ոստիկանության Կենտրոնական բաժնի քրեական հետախույզների բացատրական աշխատանքի շնորհիվ նոյեմբերի 19-ին բաժին են ներկայացել 32-ամյա երկու տղամարդ՝ Միլադ Ռեզա Ա.-ն և Միլադ Համիդ Ա.-ն: Նրանք հետախուզվում էին ՀՀ քրեական օրենսգրքի 297-րդ (Խուլիգանությունը) և 195-րդ (Ֆիզիկական ներգործությունը) հոդվածների մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: