Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այցելել է Շուկայի վերահսկողության տեսչական մարմին:
Ինչպես հայտնում են վարչապետի աշխատակազմից, տեղի ունեցած խորհրդակցությանը քննարկվել են տեսչական մարմնի գործունեությանը, ոչ պարենային ապրանքների ոլորտը կարգավորող օրենսդրական և ենթաօրենսդրական փոփոխություններին, վերահսկողության նոր մեխանիզմներին և կատարված բարեփոխումներին վերաբերող հարցեր:
Արայիկ Հարությունյանը կարևորել է տեսչական մարմնի կողմից ոլորտը կարգավորող նախաձեռնությունները, տնտեսվարողների հետ սերտ փոխգործակցությունը: Նա պատասխանատուներին տվել է կոնկրետ հանձնարարականներ: