Բաժիններ՝

Լուկաշենկոն ազդարարել է ՌԴ-ի հետ համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու մասին

Բելառուսը եւ Ռուսաստանը աշխատում են համատեղ արբանյակային խմբավորում ստեղծելու վրա, այդ թվում՝ օգտագործվելու է ռազմական նպատակներով: Այդ մասին հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն: «Մենք ոչ միայն պատրաստ ենք տիեզերք ուղարկել որեւիցե մեկին, ուղարկել մեր տիեզերագնացին:

Մենք նրան կուղարկենք մոտ ժամանակներս: Մենք արտադրում ենք տիեզերական ապարատներ: Մենք Ռուսաստանի հետ պայմանավորվել ենք տիեզերքում ստեղծել տիեզերական ապարատների համատեղ խմբավորում»,-«Բելտա» պետական գործակալությունը նոյեմբերի 4-ին մեջբերում է Բելառուսի նախագահի խոսքը՝ որով նա հանդես է եկել Բելառուսի ազգային կենսատեխնոլոգիական կորպորացիայի աշխատակիցների հետ հանդիպմանը: «Դա միայն ռազմական նպատակներով չէ: Ռուսաստանը վիթխարի երկիր է:

Եվ մենք կարողացել ենք խորամուխ լինել այդ ծրագրում եւ ռուսաստանցիների հետ միասին կստեղծենք արբանյակների այդ խմբավորումը: Մենք այսօր ունենք արբանյակ, որը 500-600 կիլոմետր բարձրությունից տեսնում Է 35 սանտիմետրանոց օբյեկտը: Ուստի մենք այստեղ հսկայական քայլեր ենք անում»,-հավելել է Լուկաշենկոն, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս