Արուսյակ Ալեքսանյանի 22-ամյա օգնականի կալանավորման որոշման դեմ բողոքը կքննի Արմեն Բեկթաշյանը՝ գրավոր ընթացակարգով

Փաստաբան Գարիկ Գալիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր (լիազորությունները կասեցված են) Արուսյակ Ալեքսանյանի՝ 22-ամյա օգնականի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու որոշման դեմ ներկայացված վերաքննիչ բողոքը մակագրվել է ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանին։

Նրա փոխանցմամբ՝ դատարանը բողոքի քննությունն իրականացնելու է գրավոր ընթացակարգով։ Նոյեմբերի 09-ը նշանակված է որոշման հրապարակման օր։
Նշենք, որ դատավորի օգնականը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն և ակնհայտ անարդար դատական ակտ կայացնելուն օժանդակելու մեջ»։

Տեսանյութեր

Լրահոս