Արժույթների անօրինական փոխանակում՝ Աջարիայում. ձերբակալվել է տասը մարդ

Վրաստանի ֆինանսների նախարարության հետաքննչական ծառայության աշխատակիցները տասը մարդ են ձերբակալել անօրինական արժութային կետերի բացման մեղադրանքով: Այդ մասին հաղորդվում է գերատեսչության կայքում:

Հետաքննությունը պարզել է, որ մեղադրյալները Աջարիայի տարբեր վայրերում անօրինականորեն արժութային կետեր են բացել, որտեղ առանց Վրաստանի Ազգային բանկի համապատասխան թույլտվության իրականացրել են ձեռնարկատիրական գործունեություն:

Հետաքննչական գործողությունների արդյունքում, ընդհանուր առմամբ, առգրավվել է 550 հազար լարի (200 հազար դոլար) արժողությամբ արտասահմանյան արժույթ:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի քրեական օրենսգրքի «Անօրինական ձեռնարկատիրական գործունեություն» հոդվածով: Մեղադրյալներին սպառնում է մինչեւ երեք տարվա ազատազրկում, հաղորդել է Sputnik-ը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930