«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը կնվիրվի կլիմայի փոփոխությանը
«Արևորդի» 11-րդ միջազգային բնապահպանական փառատոնը նվիրված է Երկիր մոլորակին սպառնացող ամենամեծ վտանգներից մեկին՝ կլիմայի փոփոխությանը:
Փառատոնի շրջանակում նոյեմբերի 4-8-ը կցուցադրվի վերջին տարիների նկարահանված բնապահպանական ավելի քան 30 ֆիլմ աշխարհի տարբեր անկյուններից։
2022-ին փառատոնի ֆիլմերի ծրագիրը կունենա երեք անվանակարգեր, որոնք են՝ լիամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, կարճամետրաժ ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին, մանկապատանեկան ֆիլմեր կլիմայի փոփոխության մասին:
Փառատոնի շրջանակում առանձին ծրագրով ներկայացված կլինեն նաև ոչ մրցութային բնապահպանական ֆիլմեր։
«Արևորդի» փառատոնի այս տարվա ծրագրի հավելվածներից մեկը նոյեմբերի 11-14-ը նախատեսված «Կանաչ թղթակիցների դպրոցը» ինտենսիվ ուսումնառության նորաստեղծ հարթակն է, որի թիրախում մեդիա ոլորտում ներգրավված երիտասարդների շրջանում Հայաստանում էկո-լրագրության զարգացումն է և բնապահպանական ու կլիմայական խնդիրներին առնչվող թեմաների լուսաբանման որակի բարելավումը:
Բնապահպանական փառատոնը 2007 թվականին հիմնվել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամը: «Արևորդին» Իր տեսակով այն առաջինն ու դեռևս միակն է Հարավկովկասյան տարածաշրջանում։
Հիմնադրման պահից «Արևորդի»-ն կամրջել է բնության պահպանության խնդիրներով մտահոգ տեղական ու միջազգային համայնքի ներկայացուցիչների։ Փառատոնը էկո-ոլորտի շուրջ երկխոսության, իրազեկման, ստեղծագործ լուծումների մշակման հնարավորություն ընձեռող հարթակ է։