25-ամյա Ասպրամ Մ.-ն և 45-ամյա Սուրեն Կ.-ն հայտնաբերվել են
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 29-ին Տիչինայի փողոցի 2-րդ փակուղում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 45-ամյա Սուրեն Կ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք:
***
Ոստիկանության Կենտրոնական բաժնի ծառայողները, իրացնելով օպերատիվ տվյալները, հոկտեմբերի 29-ին Թամանցիների փողոցում հայտնաբերել և բաժին են տեղափոխել 25-ամյա Ասպրամ Մ.-ին, որը հետախուզվում էր ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 243.1-րդ հոդվածի մեղադրանքով:
Խափանման միջոցը՝ բացակայելու արգելք: