2023 թ. պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ. Ֆինանսների նախարար

«2023 թվականին կապիտալ ծախսերի աճի զգալի մասը, կամ երեք քառորդ մասն ուղղվելու է պաշտպանության և անվտանգային այլ ենթակառուցվածքների ֆինանսավորմանը: 2023 թ. պաշտպանության ոլորտի ծախսերը կազմելու են 506 միլիարդ դրամ՝ դրանք 35 տոկոսով գերազանցելու են 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված ծախսային ցուցանիշները և հասնելու են ՀՆԱ 5 տոկոսին»,- ԱԺ-ում տարվա գլխավոր ֆինանսական փաստաթուղթը ներկայացնելիս՝ մանրամասնեց Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

Նա տեղեկացրեց, որ աճելու են նաև սոցիալական պաշտպանության ոլորտին ուղղվող ծախսերը և 2023 թվականին կկազմեն 648 միլիարդ դրամ՝ 10 տոկոսով գերազանցելով 2022 թվականին սոցիալական ոլորտին ուղղվող ծախսերին:

Կրթության ոլորտում ծախսերը կկազմեն 209 միլիարդ դրամ՝ 12 տոկոսով ավելին, քան 2022 թվականի ճշտված բյուջեով սահմանված կրթության ոլորտի ծախսերն են, իսկ Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 149 միլիարդ դրամ, ինչը 4 տոկոսով ավելի է, քան այս տարվա ճշտված բյուջեով սահմանված ծախսերի մակարդակը:

Տեսանյութեր

Լրահոս