Բաժիններ՝

Ռուսաստանը շուրջ 10,5 մլն տոննա հացահատիկ է ուղարկել Ասիայի և Աֆրիկայի երկրներ

ՌԴ-ն մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ, հիմնականում ցորեն, է ուղարկել Ասիայի եւ Աֆրիկայի երկրներ, պատրաստ է մինչեւ տարեվերջ արտահանել եւս շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Այդ մասին հայտարարել են ՌԴ ԱԳՆ-ում:

«Մինչեւ տարեվերջ պատրաստ են արտահանել շուրջ 30 մլն տոննա հացահատիկ, ներառյալ, ամենից առաջ, ցորեն, եւ այդ ցուցանիշը հասցնել մինչեւ 50 մլն տոննայի՝ հաշվի առնելով բերքը: Մոտավորապես 10,5 մլն տոննա հացահատիկ (77 տոկոս ցորեն) է արդեն ուղարկվել Ասիայի (62 տոկոս) եւ Աֆրիկայի (33 տոկոս) երկրներ:

Հակադրությունը, ինչպես ասում են, ակնհայտ է. քանի դեռ ուկրաինական բեռները հումանիտար միջանցքով գնում են Եվրոպա եւ զարգացած երկրներ, Ռուսաստանի մատակարարումներն ուղղվում են կարիքավոր Ասիա եւ Աֆրիկա»,-ասվում է նախարարության կայքում զետեղված հաղորդագրության մեջ:

ՌԴ ԱԳՆ-ում ընդգծել են, որ Ռուսաստանը, ի տարբերություն Ուկրաինայի, պարարտանյութերի համաշխարհային առաջատար արտահանողներից մեկն է, առանց որոնց սովի սպառնալիքի տակ կհայտնվեն ոչ միայն պարեն սպառող երկրները, այլեւ արտադրող երկրները, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս