Արձանագրել ենք բացարձակ ռեկորդ. Փաշինյան

Նիկոլ Փաշինյանն այսօր կառավարության հերթական նիստում ավետեց հերթական «ռեկորդի» մասին. «2022 թ. սեպտեմբերին մենք եկամուտ-աշխատավարձով ապահովված աշխատատեղերի նոր՝ բացարձակ ռեկորդ ենք սահմանել. ՀՀ պատմության համար, և 2022 թվականի սեպտեմբերին ունեցել ենք 691.087 աշխատատեղ, որը մեր նախորդ ռեկորդից ավել է 10.000-ով: Իսկ նախորդ ռեկորդը գրանցվել էր 2022 թվականի հունիսին՝ 681.050 աշխատատեղ»:

Նա հավելեց՝ ցուցանիշը  2021 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 39.946-ով կամ 6.1 տոկոսով, իսկ 2018 թվականի սեպտեմբերի համեմատ ավել է 108.312-ով կամ  18.6 տոկոսով:

«Այսինքն՝ մենք կարող ենք արձանագրել, որ 2018 թվականից ի վեր՝ 108.000 նոր աշխատատեղ է ի հայտ եկել, ստեղծվել, ստվերից դուրս եկել: Մենք, ցավոք, մեթոդաբանությունը չունենք հստակ զատորոշելու»,- նկատեց Նիկոլ Փաշինյանը:

Մանրամասները՝ տեսանյութում

Տեսանյութեր

Լրահոս