Բաժիններ՝

Թուրքիայում հայտարարել են անհրաժեշտության դեպքում ՌԴ-ից նավթ գնելու եւ փոխադրելու պատրաստակամության մասին

Թուրքիան անհրաժեշտության դեպքում կարող Է Ռուսաստանից նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: Այդ մասին հայտարարել Է Թուրքիայի գանձատան եւ ֆինանսների նախարար Նուրեդդին Նեբատին՝ The Wall Street Journal թերթին տված հարցազրույցում:

«Մենք պետք Է անհրաժեշտ միջոցներ ձեռնարկենք մեր կարիքները բավարարելու համար, ինչպես նաեւ անհրաժեշտ ամեն բան անել մեր երկրի շահերը պաշտպանելու համար: Թուրքիան կարող Է անհրաժեշտության դեպքում ռուսաստանյան նավթ գնել եւ փոխադրել առանց արեւմտյան ֆինանսավորման կամ ապահովագրման անհրաժեշտության: ՈրեւԷ պատժամիջոցի դեպքում Թուրքիան բոլոր հնարավորություններն ունի մշակելու գործիքակազմ, որպեսզի հարմարվի նոր իրադրությանը՝ չխախտելով ոչ մի պատժամիջոց»,-Cumhuriyet թերթը հոկտեմբերի 21-ին հատվածներ Է մեջբերում հարցազրույցից, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս