«Նախրչին, որ ասում էր ապագա կա ապագա, նկատի ուներ սուլթանական ապագան»․ Ռոբերտ Հայրապետյան

Իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «150․000$-ի դիմաց քաղաքացիություն ստանալով՝ թուրքերն ու ադրբեջանցիները

հեշտորեն կարող են մասնակցել բոլոր տեսակի ընտրություններին՝ ազդելով քաղաքական գործընթացների վրա:(դիցուկ՝ 5 տարի հետո այսօր քաղաքացիություն ստացած ադրբեջանցիներն ու թուրքերը կարող են հայտնվել պառլամենտում, որպես պատգամավոր(թեպետ այսօրվա գերակշիռ մասը նույնպիսինն է)):

կարող են սեփականության իրավունքով ձեռք բերել հող, օրինակ Սյունիքի հողերի մեծ մասում կդառնան հողի սեփականատեր։

կլուծեն դեմոգրաֆիական խնդիր(անկասկած) արդյունքում խեղաթյուրելով գենոֆոնդը:

Ի դեպ, որևէ երկրում նման պրակտիկա չկա, առավել ևս նման էժան ճանապարհով: 200+ հազար դոլար ներդրման դեպքում լավագույն պարագայում կտրամադրեն կացության կարգավիճակ:

Նախրչին, որ ասում էր ապագա կա ապագա, նկատի ուներ սուլթանական ապագան»։

Տեսանյութեր

Լրահոս