FEMEN-ի կիսամերկ ակտիվիստները փչացրել են Բեռլինի կինոփառատոնը
                                    Բեռլինի 63-րդ կինոփառատոնն առանց FEMEN-ի ակտիվիստների չի անցել. շարժման մի քանի ակտիվիստներ կիսամերկ հայտնվել են կինոփառատոնի բացման արարողությանը: Ինչպես գրում է eg.ru կայքը, փառատոնն անցկացվում էր Berlinale Palast-ում: FEMEN-ի ակտիվիստները, սակայն, այնտեղ չեն հասել. հսկիչները նրանց ետ են պահել:
Ակտիվիստներից մեկը՝ Ալեքսանդրա Շևչենկոն, նշել է, որ ակցիան ուղղված է եղել «կանացի թլպատմանը»: «Մենք որոշեցինք այս իրադարձությունը (Բեռլինի կինոփառատոնը) օգտագործել այդ ահավոր պրոբլեմի վրա մարդկանց ուշադրությունը կենտրոնացնելու համար»,- ասել է նա:
 
 
 
 
                                    




                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    