Պետական պահպանության ծառայությունը 2022 թվականի արտադրության հատուկ նշանակության 2 մեքենա է գնում

Պետական պահպանության ծառայությունը հատուկ նշանակության մեքենաներ է գնում։ Tert.am–ը տեղեկանում է, որ 27 մլն 400 հազար դրամ են հատկացել մինչև նոյեմբերի մեկը երկու հատուկ նշանակության մեքենա ձեռք բերելու համար։ Մեքենանները Kia Seltos են և համապատասխանում են Եվրո 5 ստանդարտին։ Թե ում համար են նախատեսված հատուկ նշանակության մեքենաները հայտնի չէ։

Ամենագնացների ձեռքբերման պայմանագիրը կնքվել է Պետական պահպանության ծառայության պետ Սարգիս Հովհաննիսյանի և « Կապիտալ Մոթորս ՍՊԸ »-ի միջև։

Տեսանյութեր

Լրահոս