Բաժիններ՝

«Կանայք կարող են 15 օր պարտադիր մարտական պատրաստություն անցնել»․ Փաշինյան

Կառավարության հոկտեմբերի 13-ի հերթական նիստի ժամանակ Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հայտարարեց, թե մարտական պատրաստություն անցնելու վերաբերյալ նամակներ, դիմումներ են ստանում նաև կանանցից, ապա հավելեց, որ Պաշտպանության նախարարությունն արդեն մշակված ծրագիր ունի, որի մասին շուտով կհայտարարվի։

«Պաշտպանության նախարարությունը հանդես կգա հայտարարությամբ, որ ՀՀ քաղաքացի իգական սեռի ներկայացուցիչները կարող են հերթագրվել և համապատասխան հրաձգարաններում անցնել մարտական զենքից կրակային պատրաստություն։ Սա, իհարկե, ըստ ցանկության, ովքեր կուզենան, կգան, տեղում հագուստը, ժամաքանակը կհստակեցվի․․․»,- ասաց Սուրեն Պապիկյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով նախարարի այս հայտարարությանը, հիշեց Կառավարության նիստի սկզբում Պապիկյանի հայտարարությունը, որ հրաժարվում են եռամսյա հավաքներից, դրանք լինելու են 25-օրյա, բայց պարտադիր ՀՀ բոլոր զինապարտ քաղաքացիների համար։

«Պարոն Պապիկյան, էստեղ էլի մեր լեզվամտածողությանը պետք է անդրադառնամ, երբ ասում ենք, որ բոլորին վերաբերվում է, ինձ թվում էր՝ կանայք էլ էին բոլորի մեջ մտնում, փաստորեն կանայք բոլորի մեջ չեն մտնում։ Կարծում եմ՝ սկզբնական փուլում մենք պետք է հերթագրման տրամաբանությամբ գնանք, բայց մեծ հաշվով, եթե խոսում ենք 1 ամիս նախապատրաստության մասին, կանանց դեպքում կարող ենք դարձնել 15 օր, 7 օր, բայց, երբ ասում ենք՝ բոլորը, բոլորը բոլորն են։ Ես համաձայն եմ, որ մենք չենք կարող դա հիմա միանգամից անել, այլ փուլային եղանակով, բայց պետք է այս խնդիրը դնենք և լուծենք, և սա շատ լավ առիթ է, որպեսզի մենք գնանք այդ ճանապարհով, և բոլոր անհրաժեշտ պայմանները պետք է ստեղծվեն դա իրականացնելու համար․․․

Կարդացեք նաև

Մանավանդ մենք հիմա զենքի ոլորտում բարեփոխումների ենք գնում, օրենսդրական փոփոխություններ ենք անում, և ընդհանուր առմամբ զենքին ծանոթ լինելը կարծում եմ՝ ոչ մեկին վնաս չի տա, դա նույնպես գիտելիք է, որը ոչ մեկին չի խանգարի»,- ասաց Փաշինյանը։

Կառավարությունը հավանություն տվեց նախագծին։

 

 

Տեսանյութեր

Լրահոս