4 սովորություն, որոնց պատճառով անընդհատ գլխացավեր եք ունենում

Ամեն օր գլխացավ ունեք, բայց արյան ճնշումը նորմա՞լ է: Ձեր խնդիրների պատճառը կարող է լինել սխալ սննդակարգը: Cosmor.ru-ն ներկայացնում է սննդային չորս սովորություններ, որոնք ստիպում են Ձեզ վատ զգալ:

1. Դուք բաց եք թողնում հիմնական սննդընդունումները

Նախաճաշը, ճաշը և ընթրիքը երեք սյուներ են, որոնց վրա հենվում է մեր բարեկեցությունը: Հետևաբար, երբ բաց եք թողնում դրանցից մեկը և սննդի երկար ընդմիջումներ եք տալիս, օրգանիզմն իրական սթրես է ապրում: Արդյունքում արյան մեջ շաքարի մակարդակն իջնում ​​է, գլուխը սկսում է ցավել, առաջանում է գլխապտույտ և սրտխառնոց։

2. Դուք չարաշահում եք ածխաջրերը

Կարդացեք նաև

Սիրո՞ւմ եք ածխաջրային նախուտեստներ: Պատասխանը դրական է, իսկ գլխացավը տևում է մինչ ուշ երեկո: Նախապատվությունը տվեք բանջարեղենին և մրգերին:

3. Ածխաջրերից ամբողջական հրաժարում

Եթե ​​սննդակարգում ածխաջրեր ընդհանրապես չկան, սա նույնպես հղի է խնդիրներով։ Ամբողջական անցումը սպիտակուցային սննդին առաջացնում է խանգարումներ օրգանիզմում, որոնց հետևանքներից մեկը գլխացավն է։ Ուստի պահպանեք ողջամիտ հավասարակշռություն։

4. Քիչ եք խմում

Օրգանիզմում ջրի պակասը նույնպես ուժեղ գլխացավ է առաջացնում։ Մի մոռացեք օրական անհրաժեշտ 2 լիտր հեղուկի մասին։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Լուսանկարը՝ Ivan Aleksic/Unsplash

Տեսանյութեր

Լրահոս