Մեծ սուտ. Մոտ 200 մլն դոլար՝ ինքնագովազդի համար

  • 2016թ. ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանն իշխանություններին մեղադրում էր կործանիչ ավիացիա չգնելու համար:
  • Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ՀՀ Պաշպանության նախարարության՝ նախկին իշխանությունների կողմից հաստատված 2018-2022թթ. սպառազինության պլանը փոփոխության է ենթարկում:
  • ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյան. «Ըստ հաստատված 2018-2022թթ. սպառազինության պլանի՝ պետք է ձեռք բերվեր ևս 2 դիվիզիոն «Տոռ», որից մեկը՝ 2018-ին, և 10 տոկոս կանխավճարը մուծված է եղել, մյուսը՝ 2019-ին: Այդ պլանը վերացական չի եղել: Պետք է ձեռք բերվեր ևս մեկ դիվիզիոն «Սմերչ», պետք է կատարելագործվեր մեր «Իսկանդերի» համակարգը, պետք է ձեռք բերվեր «Կոռնետներ» և մեծ քանակի զինամթերք»:

 ԱՅՆԻՆՉ

  • 2019թ. վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանից գնում է Սու-30ՍՄ բազմաթիրախային կործանիչների առաջին խմբաքանակը՝ ԱՌԱՆՑ ՀՐԹԻՌՆԵՐԻ: Պետք է բերվեին 8-12 կործանիչներ, սակայն բերում են թվով 4-ը:
  • Սկսվում է ինքնաքարոզչությունը. Սու-30ՍՄ կործանիչներն օգտագործվում են քարոզչական նպատակով:
  • Ըստ մասնագետների՝ Սու-30ՍՄ մեկ կործանիչի արժեքը կարող է տատանվել 25-50 մլն դոլարի սահմաններում՝ չհաշված ինքնաթիռի շահագործման համար անհրաժեշտ լրացուցիչ գույքի, անձնակազմի (պատրաստման և աշխատավարձի) և այլ ծախսեր։
  • Ըստ Արծրուն Հովհաննիսյանի՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Սու-30 կործանիչներն իրենց նշանակության և մարտական հնարավորությունների սահմանափակ ծավալով կիրառվել են:

ԱՐԴՅՈՒՆՔՈՒՄ

  • Սու-30ՍՄ կործանիչներն այսօր էլ չեն կիրառվում, իրենց նպատակին չեն ծառայում: Ինքը՝ Փաշինյանը, այսօր էլ կասկածի տակ է դնում այդ  կործանիչների արդյունավետությունը, որոնց հետ լուսանկարվում է՝ ներկայացնելով այն՝ որպես ԱՆՆԱԽԱԴԵՊ ԳՈՐԾԱՐՔ:

Տեսանյութեր

Լրահոս