Անդրանիկ Քոչարյանն իր աշխատասենյակում ՀԱՊԿ-ից դուրս գալու վերաբերյալ քննարկում է անցկացնում. hraparak.am

Ազգային ժողովի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն այս պահին իր աշխատասենյակում հյուրընկալել է մի խումբ հակառուս գործիչների՝ քննարկելու ՀԱՊԿ-ից դուրս գալու հարցը։ Հանդիպմանը շտապող ԳԽ պատգամավոր Ազատ Արշակյանը լրագրողներին փոխանցել է, որ քաղաքացիական նախաձեռնություն է՝ ՀԱՊԿ-ից դուրս եւ իրենք են հանդիպում խնդրել պաշտպանության հանձնաժողովի նախագահից ու մերժում չեն ստացել։ Այս մասին գրում է hraparak.am-ը։

Փակ քննարկմանը մասնակցում են «Հանուն Հանրապետության․ կուսակցության նախագահ Արման Բաբաջանյանը, քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը, Հովսեփ Խուրշուդյանը եւ այլք։

Նշենք, որ հանձնաժողովի անդամներից շատերը տեղյակ չեն Քոչարյանի նախաձեռնության մասին եւ մինչ քննարկման մասին ճշտումներ էինք անում, մի քանիսը խոստովանեցին այդ մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Սեպտեմբեր 2022
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Օգոստոս   Հոկտեմբեր »
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930