«Նախագահների հանդիպմանը երևաց՝ տարաձայնությունը շատ խորն է, բայց որոշվեց դուռը բաց թողնել». Ռոբերտ Քոչարյան

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն այսօր հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ պատասխանեց նաև հարցին, թե նախկին նախագահների ու կաթողիկոսի հետ հանդիպման ժամանակ արդյո՞ք խոսել է  մասնակի իշխանափոխության իր տեսակետի մասին, և ներկաներն ի՞նչ կարծիք են ունեցել։

«Մենք պայմանավորվել ենք, որ չենք բացահայտում այդ քննարկումների մանրամասները, և ես հիմա դա չեմ կարող անել։ Ուղղակի շատ կարճ, այն թուղթը, որը Լևոն Տեր-Պետրոսյանը կարդացել է  իր հարցազրույցի ժամանակ, մենք չենք տեսել, և այդպիսի բան մեզ չի ներկայացվել։ Գուցե այդ բովանդակությունը որպես տեսակետ փորձել է մեզ մոտ արտահայտել։ Բայց մենք այնտեղ չենք քննարկել երկու հայտարարություններ։ Քանի որ տարաձայնությունը, երևաց, բավականին խորն է, առաջարկվեց մեկ հայտարարություն անել, որը դուռը բաց կպահի այդ ֆորմատի աշխատանքի շարունակման համար»,- նշեց Ռոբերտ Քոչարյանը։

Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում

 

Կարդացեք նաև

 

Տեսանյութեր

Լրահոս