Կանացի անսովոր ճակատագրերի մասին 3 վեպ, որոնք կկարդաք մեկ շնչով

«Ռոուզ Նապոլիտանոյի ինը կյանքերը», Դոննա Ֆրեյտաս

Ռոուզն ամուսնացած է։ Նա սիրում է իր գիտական ​​կարիերա և իրեն ընդհանրապես չի պատկերացնում մոր դերում։ Նա սիրում է իր աշխատանքը, իր ամուսնուն և կյանքը, ինչպես որ կա՝ առանց երեխաների: Մինչև մի օր լուրջ վեճը բաժանում է նրա ամբողջ պատմությունը ինը հնարավոր սցենարների: Վաստակավոր պրոֆեսոր, սիրող մայր, անհավատարիմ կին, իդեալական դուստր, միայնակ, թե երջանիկ ամուսնացած… Ո՞վ կդառնա ի վերջո Ռոուզը:

«Իմ հանճարեղ ընկերուհին», Ելենա Ֆերանտե

Կարդացեք նաև

Ելենա Ֆերանտեի «Նեապոլիտանական ցիկլի» չորս վեպերից առաջինը, որը հիացմունքի առարկա է դարձել ամբողջ աշխարհում, երկու ընկերուհիների՝ Լենուի և Լիլայի պատմությունն է, ովքեր ապրում են 50-ականների Նեապոլի ամենաաղքատ թաղամասերից մեկում։ Նրանց մանկությունն ու պատանեկությունը անցնում է դաժան փողոցներով, որտեղ աղջիկները սովորում են բոլոր հանգամանքներում հույսը դնել միայն միմյանց վրա։

«Կորսված լիճ», Ս. Է. Ալեն

Դևինը մոր՝ Քեյթի հետ պատրաստվում է տեղափոխվել և իրերը հավաքելիս պատահաբար սնդուկի մեջ գտնում է «Կորսված լիճ» պանսիոնատից ուղարկված բացիկ։ Այն կարդալուց հետո Քեյթը, ով վերջերս է կորցրել ամուսնուն և հազիվ վերականգնվել վշտից, հասկանում է՝ սա իր ճակատագիրը փոխելու հնարավորություն է։

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Տեսանյութեր

Լրահոս