Թուրքիան դատապարտում է ՌԴ-ի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մի շարք շրջաններում հանրաքվե անցկացնելու մտադրությունը
Թուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաիանյի մի շարք շրջաններում Ռուսաստանին միանալու հարցով հանրաքվե անցկացնելու մտադրությունը:
«Մեզ անհանգստացնում է Ռուսաստանի վերահսկողության տակ գտնվող Ուկրաինայի մասերում միակողմանի հանրաքվեներ անցկացնելու փորձերը: Կատարվելիք նման անօրինական իրադարձությունը չի ճանաչվի միջազգային հանրության կողմից: Ընդհակառակը, այն կդժվարացնի դիվանագիտական գործընթացի վերակենդանացման ջանքերը»,- ըստ ermenihaber.am-ի՝ ասված է Թուրքիայի ԱԳՆ-ի հայտարարության մեջ:
Նշենք, որ Ռուսաստանը ծրագրում է սեպտեմբերի 23-ից 27-ը անցկացնել հանրաքվեներ Դոնեցկի, Լուգանսկի, Խերսոնի և Զապորոժիեի շրջաններում: Այս որոշումն արդեն դատապարտել են ԵՄ-ում, ՆԱՏՕ-ում, ԱՄՆ-ում և մի շարք այլ երկրներում։