ՀՀ ԱԽ քարտուղարն ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարին
![](https://168.am/wp-content/uploads/2022/09/1093052.jpg)
Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) առաքելության խումբը, գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի գլխավորությամբ, իր աշխատանքն է սկսել Երևանում: Ինչպես տեղեկացանք ՀԱՊԿ «Տելեգրամ»-ի ալիքից, Ստանիսլավ Զասի պատվիրակությանը ընդունել է Հայաստանի Հանրապետության Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը:
Հայաստան այցելած ՀԱՊԿ առաքելության կազմում ընդգրկված են ՀԱՊԿ անդամ պետությունների ներկայացուցիչներ, որոնք կազմակերպության աշխատանքային մարմինների աշխատակիցներ են: