Յունիբանկի «Թիվ 47» մասնաճյուղը տեղափոխվել է նոր տարածք

Հաճախորդների սպասարկման գործընթացն էլ ավելի հարմարավետ կազմակերպելու համար Յունիբանկի «Թիվ 47» երևանյան մասնաճյուղը տեղափոխվել է նոր, ավելի ընդարձակ տարածք: «Թիվ 47» մասնաճյուղի նոր հասցեն է՝ ք. Երևան, Քրիստափորի փողոց, թիվ 2/11 և թիվ 2/12: Մասնաճյուղն իր աշխատանքը նոր հասցեում սկսել է 2022թ.-ի սեպտեմբերի 19-ից:

Մանրածախ բանկային բիզնեսի զարգացման ռազմավարության շրջանակում Յունիբանկն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում ոչ միայն մասնաճյուղային ցանցի ընդլայնմանը, այլև գործող մասնաճյուղերի տարածքների մեծացմանն ու բարեկարգմանը: Այդպիսով բանկն իրագործում է բանկային ծառայությունները հաճախորդից մեկ քայլ հեռավորության վրա մատուցելու իր կողմից որդեգրած սկզբունքը:

«Թիվ 47» մասնաճյուղի նոր տարածքն ունի ընդարձակ սպասարկման սրահ՝ հերթերի կառավարման համակարգով, և վճարային տերմինալ ինքնուրույն սպասարկման համար:

Մասնաճյուղում հաճախորդներին տրամադրվում են բանկային բոլոր ծառայությունները`

  • ավանդների ընդունում,
  • սպառողական և բիզնես վարկավորում,
  • դրամական փոխանցումներ,
  • Visa, MasterCard և ArCa քարտերի տրամադրում և սպասարկում,
  • հաշվարկա-դրամարկղային սպասարկում,
  • ներդրումներ Յունիբանկի բաժնետոմսերում և պարտատոմսերում, և այլն:

Տեսանյութեր

Լրահոս