«Այս պահին իրավիճակը հանգիստ է, արդեն մի քանի օր է՝ հանգիստ է». Սոթքի գյուղապետ

Գեղարքունիքի մարզի Սոթք համայնքի ղեկավար Սևակ Խաչատրյանի խոսքով՝ այսօր Սոթքում իրավիճակը նորմալ է։

«Այս պահին իրավիճակը հանգիստ է, արդեն մի քանի օր է՝ հանգիստ է, կրակոցներ չկան։ Սկսել ենք կրած վնասների հաշվարկները, մարզպետն այսօր այստեղ էր։ Կրած վնասների մի մասի չափը ճշտված է, մյուս չափն էլ ճշտվում է, միայն դրանից հետո հստակ թվերը կունենանք»,- նշեց Սոթքի ղեկավարը։

Հարցին՝ թշնամու գործողություների հետևանքով քանի՞ բնակիչ է տուժել և քանի՞ տուն է վնասվել, Սոթքի ղեկավարը պատասխանեց.

«Մի քիչ ավելի ու մի քիչ պակաս չեմ ուզում թվերը ասել, այս պահին հաշվարկում ենք, որպեսզի իրական թիվն իմանանք։ Ամբողջական թվերը ստանալուց հետո կարող ենք արդեն համայնքապետարանից էլ ճշտել, թե քանի տուն է վնասվել և քանի բնակիչ է տուժել»,- հավելեց մեր զրուցակիցը:

Կարդացեք նաև

Միաժամանակ Սոթքի գյուղապետը տեղեկացրեց, որ այսօր համայնքի բնակիչների 50 տոկոսից ավելին վերադարձել է գյուղ։

«Չգիտեմ, թե որ տոկոսը գիշերը դուրս կգա, բայց հիմնական մասն այս պահին այստեղ են»,- եզրափակեց Սևակ Խաչատրյանը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 13-ին, ժամը 00։05-ի սահմաններում Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները, հրետանային միջոցների, ականանետերի ու ԱԹՍ-ների կիրառմամբ ինտենսիվ կրակ էին բացել հայ-ադրբեջանական սահմանի միանգամից մի քանի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ։

Սեպտեմբերի 16-ին Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր, որ հայկական կողմն ունի 135 զոհ, և այդ թիվը վերջնական չէ։ Սեպտեմբերի 17-ին էլ ադրբեջանական կողմը Հայաստանին էր փոխանցել զոհված զինծառայողների 32 դի։

Տեսանյութեր

Լրահոս