Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտում է Նենսի Փելոսիի Երեւանյան հայտարարությունները
Ադրբեջանի ԱԳՆ-ն դատապարտել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսիի Երեւանյան հայտարարությունները։
«Փելոսիի անհիմն եւ անարդար մեղադրանքներն Ադրբեջանի հասցեին անընդունելի են»,-ասել է Ադրբեջանի ԱԳՆ-ն՝ հավելելով, որ դրանք լուրջ հարված են Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերին։
«Նման միակողմանի քայլերն ու անհիմն հայտարարությունները ծառայում են ոչ թե տարածաշրջանում փխրուն խաղաղության ամրապնդմանը, այլ, ընդհակառակը, դրա սրմանը», – ասված է Ադրբեջանի ԱԳՆ տարածած հայտարարության մեջ։